Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայի հերթական թրքամետ տականքը

Հայի հերթական թրքամետ տականքը
17.07.2023 | 08:18

Վերևի նկարում պատկերվածը հայտնի ադրբեջանցի հայատյաց բլոգեր է, իսկ դրա «տակինը»` լենինականցի ներկայացող մի երկոտանի արարած է, ով այդ վերևում պատկերվածի հետ, իբր, զրուցում է ու արժանանում ազերու գովասանքին:

Բացարձակ չեմ անդրադառնա սրանց զրույց կոչվածի մանրամասներին, որոնց ամեն մի դրվագը հակահայկական է:

Պատկերացնու՞մ եք, թե հայ ներկայացող այդ «կենդանին» ինչե՜ր կարող էր արտաբերել, որ արժանանար ազերու գովերգությանը:

Որևէ հայի մոտ թուրքի «տակինի» թրքամետ կլկլոցներն ու զառանցանքները բացի զզվանքից այլ բան չեն կարող առաջացնել:

Հայ ներկայացող այս հակահայն ավելի թուրք է, քան իր վերևում պատկերված անասունը:

Նժդեհը ճիշտ էր` հայի տականքն անքննելի և ուրիշ է, եթե հատկապես այդ տականքը թրքամետ է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ. 1. Հայտնի ազերի հայատյաց բլոգերի հետ հակահայկական զրույց վարող ու իրեն «լենինականցի» ներկայացրած «կենդանին» 10 տարի առաջ Գյումրիում ինչ-որ «Սպորտսիթի» էր ցանկանում կառուցել, որը մնաց ուտոպիստական և թղթի վրա «խզբզած» մի ծրագիր:

Այդ ուտոպիստական նախաձեռնության հեղինակին, ով արժանացավ հայատյաց թուրք բլոգերի գովասանքին, ասեմ, որ իր թրքամետ և հակահայկական կլկլոցները, որը իր նմանը հաստատ կփորձի ներկայացնել որպես Նիկոլ Անհողի «խաղաղության օրակարգից» բխող ինչ-որ բան, չի հովանավորվի թուրքերի կողմից ևս:

Թուրքերը թքած ունեն սրա «Սպորտսիթիի» վրա:

Զզվելի էր իրեն հայ համարող այս երկոտանու և ադրբեջանցի բլոգերի հայատյաց "беседа"-ն...



Հ.Գ. 2. Հղումը` https://www.youtube.com/watch?v=na_alRleJ7c




Դիտվել է՝ 5987

Մեկնաբանություններ